Հանրության հույսերը  առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասուվ սին են՝ առնվազն 2025 թվականի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը»

««Հետաձգելու» պատճառը ներկայացվեց շատ լակոնիկ՝ «փող չկա», իսկ հետաքրքիր է 2023 թվականին չգիտեի՞ն, չէի՞ն կարողանում հաշվարկել, որ 2025-ին «փող չի լինելու»: Ես այդ կարծիքին չեմ և գիտեմ, որ ՀՀ-ում «փող» հաշվողները բավականին պրոֆեսիոնալ են:

Փորձեմ ներկայացնել «ապահովագրական մեդալի» մյուս իրական կողմը՝ ապահովագրության ներդրման իրական խոչընդոտներն ու «հետաձգելու» պատճառները:

Այն որ առողջապահության ոլորտի պատասխանատուները պատեհ-անպատեհ թմբկահարում էին/են այս կարևորագույն ծրագրի մասին, իրենց յուրաքանչյուր կատարած/չկատարած քայլերը կապում ապահովագրության հետ, կարծում եմ հիշում ենք բոլորս:

Չենք մոռանում նաև, որ առողջության պարտադիր ապահովագրությունը դա պետության  սոցիալական պարտավորությունն է իր քաղաքացու նկատմամաբ:

Եվ ահա, Ազգային Ժողովում 2025 թվականի Պետական Բյուջեի քննարկման ժամանակ, հետադարձ տրամաբանության սկզբունքով, սկզբում լրագրողները «գուշակում» են, ապա պատասխանատու պաշտոնատար անձանցից ճշտում իրենց գուշակածը՝

 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՉԻ ՄԵԿՆԱՐԿՎԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ:

Իսկ հիմա ըստ էության.

այն որ 2025 թվականին ԱՀԱ-ի (ապահովագրության) չմեկնարկելը բխում է առողջապահական ոլորտի շահերից և դա ճիշտ որոշում է, կարծում եմ նույնպես քննարկման ենթակա չէ:

Սակայն հիմնահարցը այս ծրագրի հետագա ճակատագիրն է:  Արդյոք կլինի՞ մի ժամամակահատված, որ ՀՀ քաղաքացին ստիպված չի լինի տուն, ավտոմեքենա և այլն վաճառել՝ ուռուցքաբանական կամ սրտային կամ այլ բժշկական ծառայությունների դիմաց վճարելու համար:

Առողջապահության ոլորտի պատասխանատուները սկսած ՀՀ կառավարությունից մինչև տարբեր միջազգային կառույցներ, հայտարարում էին, որ ջանք չխնայելով «բարեփոխունմեր» են իրականացնում ոլորտում և «5 պակաս» են ապահովագրության մեկնարկից: Բայց ստացվեց, որ 2025 թվականին մեկնարկը չի տրվում և դա ունի մի շարք պատճառներ և բացատրություններ, սկսենք «վերևից».

Առողջապահության կառավարիչները հանուն ապահովագրության ներդրման կատարած իրենց արարքաների մեջ կարևոր հարցեր են բաց թողել.

Այս անգամ, ի տարբերություն նախորդ անգամների, երբ շատ ավելի սահմանափակ ծրագրերի մասին էր խոսքը, մասնավորապես՝ էլեկտրոնային դեղատոմսեր, օֆերտա, ԱԱՊ բարեփոխում և այլն,  «գետը գաթա չբերեց» և նրանց  «օգնության չեկան»  ոչ՛ կառավարությունից, ոչ ՛ էլ այլ կառույցներից:

Աներկբա է, որ ապահովագրության  ներդրման  «լոկոմոտիվը»  առողջապահության նախարարությունն է ստանձնել, սակայն նրանք «մոռացել էին», որ  Հայաստանում ֆիսկալ ռեսուրսների (պետական փողի) պատասխանատուն Կառավարության ֆինանսական բլոկն է և, որ Հայաստանում գործող ապահովագրական շուկայի խաղացողները՝ մասնավոր ապահովագրական կազմակերպությունները, ունեն  բիզնես, մասնագիտական լայն հմտություններ, էլ չեմ խոսում նրանց լոբբինգի հնարավորությունների մասին:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ‼», – գրել է Ծաղիկ Վարդանյանը։