Հինգ երեխաների վշտահար մայրը պատմել է, որ իրեն սպառնում է ոտնաթաթի անդամահատություն այն բանից հետո, երբ դաջվածքը, որն արել է Թուրքիայում հանգստանալու ժամանակ, վարակ է առաջացրել, գրել է Mirror-ը։
34-ամյա Քիրսթի Գրիֆիթսը հոկտեմբերի 25-ին եկել էր Թուրքիայի Մարմարիս քաղաք, որպեսզի մեկ շաբաթ անցկացնի արեւի տակ ընտանիքի հետ, շքեղ Mirage World Hotel չորս աստղանի հյուրանոցում։
Կինը որոշել է օգտվել առիթից եւ գնել նոր թանաք, գրանցվել է սովորական սրահում ընդունելության համար՝ նոր դաջվածք անելու նպատակով։
Այն բանից հետո, երբ առաջին աշխատանքն ավարտվել է, Քիրսթին ինքնաբուխ որոշում է կայացրել նոր դաջվածք անել հյուրանոցում աշխատող սրահում աջ ոտնաթաթին։ Չնայած սրտխառնուքին եւ այն բանին, որ քիչ էր մնացել, որ կորցնի գիտակցությունը երկու ժամ տեւած միջամտության ժամանակ հոկտեմբերի 31-ին, նա գոհ է մնացել արդյունքից, բայց հաջորդ օրը առավոտյան սարսափահար է եղել։
Քիրսթին իր վիճակը տատու-սրահում բացատրել է արյան մեջ շաքարի ցածր մակարդակով, բայց առավոտյան արթնացել եւ հայտնաբերել է, որ իր ոտքը «կրկնակի» մեծացել է։
Քիրսթին պատմել է, որ չորս ժամ տեւած թռիչքը դեպի տուն նա անցկացրել է տառապանքի մեջ, եւ Մանչեսթրի օդանավակայանում վայրէջքից հետո նոյեմբերի 1-ին նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։
Արյան անալիզները ցույց են տվել, որ Քիրսթիի մոտ եղել է ոտքի ցելյուլիտ, որն առաջ է բերել լեղապարկի եւ ստամոքսի բորբոքում, եւ նա պնդում է, որ վիրաբույժը նաեւ անհանգստանում է, որ նրա ոտքը կարող են կտրել։
Նա կարծում է, որ վարակն առաջացել է այն պատճառով, որ դաջվածք անողը ասեղը շատ խորն է մտցրել։ Բայց ստուդիան նշել է, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ նա տատուի վրա գուլպա է հագել եւ օգտագործել է քիմիական ցավազրկող քսուք։
Քիրսթիին այժմ պատմում է իր փորձի մասին եւ ասում, որ ամբողջ կյանքում էլ տատու չի անի։






