Միջազգային կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ քաշի կորստի և շաքարախտի բուժման համար օգտագործվող դեղամիջոցը կարող է միաժամանակ օգնել սրտի անբավարարությունից տառապող հիվանդներին:
Zepbound ապրանքանիշով Tirzepatide-ի փորձարկումներին մասնակցել են սրտային դիաստոլիկ անբավարարությունից և ճարպակալումից տառապող 731 հիվանդ, որոնց հետևել են երկու տարի շարունակ:
Սրտի անբավարարության դեպքերի գրեթե կեսում սրտի ձախ փորոքը կոշտանում է և այլևս չի կարողանում կանոնավոր արյուն մղել: Բժիշկները դա անվանում են դիաստոլիկ սրտի անբավարարություն կամ պահպանված արտամղման ֆրակցիայով սրտի անբավարարություն: Ճարպակալումը սրտի անբավարարության հիմնական պատճառն է, ուստի գիտնականների թիմում հարց է առաջացել. արդյոք քաշը կորցնելու համար tirzepatide դեղամիջոցն ի վիճակի՞ է օգնել: Չորս գիտաբժշկական հանդեսներում, դրանց թվում՝ New England Journal of Medicine-ում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Tirzepatide-ն սրտի անբավարարության բուժման գործում մեծ առավելություններ ունի:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են նաև Nature Medicine, Circulation և Journal of the American College of Cardiology հանդեսներում: Ըստ հետազոտության, հիվանդների շրջանում բարելավվել է այն հեռավորությունը, որով նրանք կարող էին քայլել վեց րոպեում, և կենսաբանական մարկերի զգալի կրճատում, որն օգտագործվում էր բորբոքումը չափելու և սրտանոթային լուրջ հիվանդությունների վտանգը կանխատեսելու համար:
Երկամյա դիտարկումների ընթացքում պլացեբո ստացած 56 մասնակիցները մահացել են կամ ունեցել են սրտի անբավարարության վատթարացում՝ 36 մասնակցի համեմատ, ովքեր ստացել են Tirzepatide: Այս դեղամիջոցն օգտագործողները նույնպես նիհարել են՝ կորցնելով մարմնի քաշի միջինը 11,6%-ը։
Ըստ գիտնականների՝ դեղմիջոցի կողմնակի ազդեցությունները հիմնականում աննշան էին, դրանց թվում՝ սրտխառնոցն ու փորլուծություն:






