Երիտասարդ կանադուհին հարկադրված է պայքարել իր կյանքի համար այն բանից հետո, երբ անտեսել է վտանգավոր հիվանդության՝ քաղցկեղի 4-րդ փուլի ակնհայտ ախտանշանները, գրել է Daily Mail-ը։
32-ամյա Թեյլոր Դիանա Ռոյը երկու տարի նկատել է ախտանշաններ եւ չի հավատացել, որ դրա հետեւում ահավոր բան է թաքնված։
«Երկար տարիներ ես խիստ հոգնածություն, հեւոց, մաշկի քոր եւ պատահական ցավեր եմ ունեցել, բայց մտածում էի, որ անհանգստանալու բան չկա»,- պատմել է նա։
Նա, համենայն, դեպս, այցելել է բժշկի, բայց որոշել է, որ առողջական բարդությունները կապված են ֆոլիկուլյար էկզեմայի հետ, իսկ մյուս խնդիրները պարզապես մեծանալու հետեւանք են։
«Երկու տարում ես խիստ հոգնել էի եւ վատ տեսք ունեի, բայց կարծում էի, որ դա պարզապես հետեւանք է այն բանի, որ ես մեծանում եմ։ Ինձ մոտ պատահական ցավեր սկսվեցին, որոնց համար ինձ էի մեղադրում»,- հիշում է նա։
Բայց ժամանակի ընթացքում, սեպտեմբերին, նա պարանոցի մոտ նկատել է մեծ ուռուցք եւ դիմել է բժշկի ուլտրաձայնային հետազոտության համար, որին հաջորդել է բիոպսիան։ Մեկ ամիս անց արդյունքները ցույց են տվել, որ նա 4-րդ փուլի Հոջկինի լիմֆոմա ունի։ «Այս տարվա հոկտեմբերի 2-ին, ուռուցքը հայտնաբերելուց երկու ամիս հետո, ինձ ախտորոշեցին՝ «4-րդ փուլի Հոջկինի լիմֆոմա», որը տարածվել էր իմ թոքերում եւ ողնաշարում»,- պատմել է երիտասարդ կինը։
Այժմ Ռոյը բուժման կուրս է անցնում եւ նախկինի պես տառապում է ուժեղ ցավից, սրտխառնոցից եւ հյուծումից։






