Նաիրի բժշկական կենտրոնը Հայաստանում առաջինն էր, որ ողնաշարի հիվանդությունների բուժման համար 2007 թվականին սկսեց կիրառել քիչ ինվազիվ և արդյունավետ վիրահատական մոտեցում՝ վերտեբրոպլաստիկա կամ ողերի ցեմենտավորում։ Սա առանց կտրվածքի էնդոսկոպիկ միջամտություն է։ Այն ցուցված է հեմանգիոմայի, այսինքն, ողերի մարմնի բարորակ գոյացությունների, չարորակ ուռուցքային ախտահարումների, տրավմաների հետևանքով առաջացած կոտրվածքների և օստեոպորոզի դեպքում։

Իսկ ի՞նչ է վերտեբրոպլաստիկան կամ ողերի ցեմենտավորումը։ Մանրամասները դիտեք մեր տեսանյութում։