Տոկիոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ պոլիվինիլային սպիրտը (ՊՎՍ), որը մտնում է պոլիվինիլացետատի (ՊՎԱ) սոսնձի կազմի մեջ, կարող է ուժեղացնել հակաքաղցկեղային ճառագայթային թերապիայի ազդեցությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Controlled Release-ում։

2020թ. Ճապոնիան դաձել է առաջին երկիրը, որը հավանություն է տվել բոր-նեյրոզավթող թերապիային՝ քաղցկեղի ճառագայթային թերապիայի նորարարական մեթոդին։ Այդ մեթոդը ներառում է դեղի ներարկում պացիենտին, որը բոր է պարունակում, որը կուտակվում է ուռուցքի բջիջներում։ Հետո այդ բջիջները ճառագայթվում են ցածր էներգիաների նեյտրոններով, ինչն առաջ է բերում դրանց քայքայում, մինչդեռ առողջ բջիջները մնում են անձեռնմխելի։

Բոր-նեյրոզավթող թերապիայի (ԲՆԶԹ) առավելությունը դրա ճշգրտությունն է.  այն նվազագույնի է հասցնում առողջ հյուսվածքների վնասվածքները՝ ազդելով միայն այն բջիջների վրա, որոնք բոր են պարունակում։ Այդ մեթոդը բարձր արդյունավետություն է ցուցաբերել քաղցկեղի որոշ բարդ եւ կրկնվող տեսակների դեմ պայքարում, օրինակ՝ կոկորդի։ Սակայն նեյտրոնների օգտագործումը սահմանափակ է մարմնի որոշ մասերով։

Նոր հետազոտության ընթացքում ճապոնացի գիտնականները պարզել են, որ ՊՎՍ-ի ավելացումը բոր պարունակող D-BPA միացությանը, զգալիորեն ավելացնում է բորի խտությունն ուռուցքներում եւ երկարացնում դրա պահպանումը քաղցկեղի բջիջներում։ ՊՎՍ-ն միացություն է, որը սովորաբար պարունակվում է ՊՎԱ մանկական սոսնձում։

Հետազոտողների խոսքով՝ այս բացահայտումը զգալիորեն բարձրացնում է մեթոդի արդյունավետությունը, քանի որ մինչ այդ D-BPA-ն համարվում էր անբավարար արդյունավետ հյուսվածքներում բորի անբավարար կուտակման պատճառով։