Սլոուն-Քեթերինգի (ԱՄՆ) ուռուցքաբանական կենտրոնի հետազոտողները ուսումնասիրել են բջիջների տարիքային փոփոխությունների ազդեցությունը նրանց վերարտադրման ունակության եւ քաղցկեղի առաջացման վրա։ Արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Բջիջների ծերացումը կապում են ուռուցքաբանական հիվանդությունների հավանականության հետ։ Գենետիկ մուտացիաները կուտակվում են տասնամյակների ընթացքում՝ հիմք ստեղծելով քաղցկեղի առաջացման համար, գրել է Planet Today-ը։  Բայց պարզվել է, որ տարեց հասակում օնկոլոգիայի հավանականությունը կարող է նվազել։ 70 տարեկանում, օրինակ, թոքերի քաղցկեղի հավանակնությունը աճում է, բայց 80-85 տաեանում՝ նորից նվազում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ծեր մկների մոտ օրգանիզմում ավելանում է NUPR1 սպիտակուցի մակարդակը, որը վատացնում է թոքերի բջիջների՝ երկաթը յուրացնելու ունակությունը։ Այդ պատճառով բջիջները կորցնում են վերարտադրվելու եւ տրոհվելու ունակությունը։ Արդյունքում՝ տարեց կենդանիների մոտ ուռուցքներ ավելի հազվադեպ են գոյանում, քան երիտասարդների։

Գիտկանաններն ուշադրություն են հատկացրել կորոնավիրուսի համավարակի հետեւանքներին։ Միլիոնավոր մարդիկ վարակից հետո բախվել են թոքերի ֆունկցիայի խախտումների։ Փորձերը ցույց են տվել, որ երկաթը բարելավում է հյուսվածքների վերարտադրությունը։ Սակայն այդ պրոցեսների վերականգնումը ուղեկցվում է չարորակ բջիջների աճի հավանականությամբ։