Մանկական ինսուլտը  ողջ աշխարհում շարունակում է մնալ ակտուալ թեմա, եւ այդ խնդրին շատ քիչ ուշադրություն է դարձվում: Այս մասին դեկտեմբերի 25-ին Երեւանում տեղի ունեցած մամլո-ասուլիսի ժամանակ հայտնեց «Հայ մայրեր»  բարեգործական ընկերության  նախագահ Նարինե Մանուկյանը:

«Պետպատվերի շրջանակներում բուժման հնարավորությունից  ամբողջ տարվա ընթացքում կարող են օգտվել միայն երկու երեխա »,- պատասխանեց Մանուկյանը, ավելացնելով, որ սա այն նվազագույնն է, ինչ կարող է անել պետությունը այս երեխաների համար: Բարեգործական ընկերությունը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է  ապահովել այս երեխաների  վերականգնողական բուժումը, որպեսզի նրանց վերականգնումը առավել արդյունավետ լինի: «Հայ մայրեր» կազմակերպությունը արդեն մեկ տարի է ինչ իրագործում է այնպիսի բուժման եղանականեր, ինչպիսիք են հիպպոթերապիան՝ բուժումը ձիերի միջոցով, եւ հիդրոթերապիան, որոնք դրական ազդեցություն են թողնում երեխայի ուղեղի, եւ առողջության եւ մկանների ընդհանուր  վիճակի վրա: Մանուկյանի խոսքով, կազմակերպությունում գրանցված 150 երեխայից 115-ը  2013 թվականի ընթացքում օգտվել են բուժման այս եղանակներից, ինչը դրական ազդեցություն է ունեցել նրանց առողջության վրա:  Մնացած երեխաները կկարողանան օգտվել բուժման այս եղանակից սկսած 2014 թվականից:

«Հայաստանում ինսուլտով հիվանդ երեխաների կոնկրետ վիճակագրություն չկա»,- ընդգծեց Մանուկյանը: Կազմակերպության մասնագետները փորձում են նաեւ օգնել հիվանդ երեխաների մայրերին, հատկապես կարեւոր է հոգեբանական օգնությունը: Ինչ վերաբերում է ֆինանսական օգնությանը, ապա ըստ Մանուկյանի, շատ  հովանավորներ արդեն արձագանքել են: Նա  շնորհակալություն հայտնեց նրանց , ովքեր sms- հաղորդագրությունների միջոցով օգնեցին  ինսուլտ տարած հաշմանդամ երեխաներին:

Տարվա սկզբում Երեւանի քաղաքապետարանը բուժման համար որոշակի գումար հատկացրերց, ինչի միջոցով իրականացվեց 10 –ը երեխայի վերականգնումը: Գալիք տարում հատուկ օգնություն կցուցաբերվի այն մայրերին, ովքեր միայնակ են դաստիարակում հիվանդ երեխաներին, քանի որ շատ հայրեր անխղճաբար լքում են իրենց ընտանիքը՝ չդիմանալով երեխայի այսպիսի վիճակին:

Ամենակարեւորը, որ այս երեխաները, չնայած ֆիզիկական  առանձնահատկություններին, կարողանան դառնալ հասարակության լիարժեք անդամ: «Շատերը տեսնելով հաշմանդամային սայլակի մեջ նստած մարդու ՝ իրենց վայրենիների նման են պահում, եւ այդպիսի պահվածքը սխալ է»,- ընդգծեց Մանուկյանը, ասելով, որ  հայ հասարակությունը, ապրելով 21-րդ դարում, պետք է հաշմանդամներին հանգիստ վերաբերի, քանի որ մոտ ապագայում  քաղաքում կլինեն հաշմանդամների տեղաշարժման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին այս հիվանդության առաջացման պատճառների մասին, Ն. Մանուկյանը նշեց, որ  չնայած շատ տարածված կարծիքին, այս հիվանդությունը չունի նույնիսկ գենետիկ նախատրամադրվածություն: Դա հիմնականում հետծննդյան կամ նախածննդյան բարդություն է , այս հիվանդության հիմնական պատճառը թթվածնաքաղցն է: