Ընդհանուր առմամբ, աշխարհում գրանցվել է COVID-19-ից ավելի քան յոթ միլիոն մահվան դեպք:

Դրա մասին ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Ընդհանուր առմամբ, ԱՀԿ-ն հայտնել է COVID-19-ից ավելի քան յոթ միլիոն մահվան դեպքեր ամբողջ աշխարհում, բայց մենք համարում ենք, որ իրական թվերը երեք անգամ ավելին են»,-ըստ РИА Новости-ի՝ ընդգծել է ԱՀԿ ղեկավարը: