Կալիֆոռնիացի դեռահասը դեմքի եւ ձեռքերի լուրջ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ պայթել է վեյփը, որն այրել է ոսկորներն ու հոդակապերը, գրել է Daily Mail-ը։

15-ամյա Էյդեն Դին Ադամսը ծխում էր ընկերների հետ իր տնից ոչ հեռու Բեյթերսֆիլդում, նիկոտինով լի սարքը այրվել է, երբ նա այն մոտեցրել էր բերանին, եւ բեկորները վնասել են նրա դեմքը։

Էյդենը մոտեցել է ճանապարհին արյունախառն եւ այլանդակված ձեռքով եւ այն պարզել է անցնող մեքենան կանգնեցնելու համար, վարորդը նրան տարել է տուն՝ ցնցված ծնողների մոտ։ Նրանք զանգահարել են 911, եւ մի քանի րոպե հետո եկել է շտապօգնությունը՝ Էյդենին հիվանդանոց տեղափոխելու համար։

Բժիշկները մի քանի ժամ են անցկացրել՝ վիրահատելով նրա խեղված ձեռքերը, այդ թվում վերականգնել են բութ մատը, որը «գրեթե լիովին կտրվել էր», եւ անդամահատել են միջնամատի եւ ցուցամատի մի մասը։ Ավելի ուշ պարզվել է, որ տղան ծածուկ վեյփ է ծխել տասը տարեկանից։