Իսպանիայի առաջատար համալսարանների գիտնականները պարզել են, որ ֆիզիկական վարժությունները բարձրացնում են երեխաների եւ դեռահասների IQ-ն միջինը չորս միավորով։ Նման արդյունք է տալիս ուսուցանման լրացուցիչ մեկ տարին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Pediatrics ամսագրում։
Գիտնականները վաղուց նշում են, որ ֆիզիկական ակտիվությունը դրականորեն է ազդում ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան առողջության վրա, ինչպես նաեւ նպաստում է կոգնիտիվ ունակությունների բարելավմանը։
Նոր հետազոտությունը, որն ընդգրկել է ավելի վաղ հրապարակված 14 աշխատանքներ, հաստատել է այս փաստը։ Մետա-անալիզի ընթացքում գիտնականները հաշվի են առել 5-14 տարեկան 3 203 երեխաների եւ դեռահասների տվյալները։ Փորձագետներն ուսումնասիրել են ֆիզիկական ակտիվությունը ինտելեկտի տարբեր ասպեկտների վրա, ներառյալ ընդհանուր IQ-ն, ինչպես նաեւ շարժուն ինտելեկտը (նոր խնդիրներ լուծելու ունակությունը) եւ բյուրեղացված ինտելեկտը (գիտելիքների եւ փորձի կուտակումը)։
Արդյունքները ցույց են տվել, որ անկախ տարիքից, սկզբնական ֆիզիկական վիճակից եւ ինտելեկտի ելակետային մակարդակից՝ մշտական ֆիզիկական վարժությունները դրական ազդեցություն են գործել նրանց կոգնիտիվ ունակությունների վրա։ Միջինը երեխաների եւ դեռահասների, որոնք զբաղվել են սպորտով, IQ-ն բարձրացել է չորս միավորով, մոտավորապես այնքան, որքան ուսուցման մեկ լրացուցիչ տարում։






