Բանգլադեշում հունվարից ի վեր դենգե տենդից մահացածների թիվը հասել է 541-ի, հաղորդում է հարավասիական երկրի Առողջապահական ծառայությունների գլխավոր վարչությունը։ Նրա խոսքով, վերջին 24 ժամվա ընթացքում Դաքայի հինգ բնակիչ մահացել է վիրուսային տենդից, իսկ 344 հիվանդ հոսպիտալացվել է ողջ երկրում։ Հիվանդանոցներում բուժվում է ջերմության ախտանիշներով 1840 հիվանդ։ 2024 թվականի հունվարի 1-ից դենգեի դեպքերի թիվը հասել է գրեթե 98 հազարի։ Բանգլադեշում տենդի առաջին խոշոր բռնկումը տեղի է ունեցել 2000 թվականին, և այդ ժամանակվանից ի վեր հիվանդությունից մահացության մակարդակը բարձր է մնում ամեն տարի: 2023 թվականին տենդից մահացածների թիվը հասել է 1705-ի, վարակվածների թիվը՝ 321179-ի։ Դենգե տենդը սովորաբար տարածվում է երկրում հունիսից սեպտեմբեր՝ մուսոնների սեզոնի ժամանակ, սակայն այս տարվա բռնկումը մինչ օրս շարունակվում է: Տենդով հիվանդների թիվն ավելանում է՝ չնայած հանրապետական ​​իշխանությունների ուժեղացված միջոցառումներին՝ վերահսկելու դենգե կրող մոծակների բազմացումը։