Իմ ընտանիքի ոչ մի անդամ ֆինանսական կապ չունի Wigmore կլինիկայի հետ: Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա ասաց, որ այս կլինիկան պետական պատվեր է ստացել 2017 կամ 2018 թվականներին։ Ավանեսյանը բացատրեց, որ կլինիկան ստացել է այդ պատվերն իր՝ նախարար դառնալուց շատ առաջ։
Նախարարը վստահեցնում է. Wigmore կլինիկայի հետ իմ ընտանիքը որևէ ֆինանսական կապ չունի






