Էսթետիկ բժշկության ոլորտը շատ կարևոր է նաև Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, սակայն կարգավորման խնդիր կա։ Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Մենք գնում ենք լիցենզավորման խստացման ճանապարհով։ Միաժամանակ, մենք ժամանակ ենք տալիս կլինիկաներին՝ սարքավորումները, ենթակառուցվածքները և մասնագետներին պահանջներին համապատասխանեցնելու համար։ Կարևոր է նաև նախանշել այն միջամտությունների ցանկը, որոնք պլաստիկ վիրաբույժը կարող է և չի կարող անել»,- հավելեց նա: Ավանեսյանն ասաց, որ առաջիկայում որոշում կկայացվի կլինիկաներից մեկի վերաբերյալ, որի գործունեությունը, հնարավոր է, կասեցվի։
Մենք գնում ենք էսթետիկ բժշկության ոլորտում լիցենզավորման խստացման ճանապարհով. Առողջապահության նախարար






