Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից հարցում ենք ստացել «Արտկոսմեդ» էսթետիկ բժշկության կենտրոնի լիցենզիան կասեցնելու վերաբերյալ։ Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա հայտնել է, որ նախարարությունը պատրաստվում է քննարկել այս հարցը և շուտով որոշում կկայացնի։
Ըստ նրա, քրեական գործը ևս պատասխան կտա հնարավոր բժշկական սխալի մասին հարցին։
Նախարարը վստահեցրել է, որ սխալի հայտնաբերման դեպքում հետևողականություն կդրսևորվի՝ մեղավորներին պատժելու հարցում։
Նշենք, որ, որոշ տվյալներով, այս կլինիկայում մի շարք միջադեպեր են գրանցվել, որոնցից մեկը, ըստ հաղորդումների, վերաբերում է պլաստիկ վիրահատությունից հետո մահվան դեպքի։






