ԱՊՀ երկրները հետաքրքրված են քաղցկեղի դեմ մՌՆԹ-պատվաստանյութով օնկոհիվանդությունների թերապիայի համար, ստացվում են դրա հետ կապված հայտեր։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

«Այսօր այդ մշակումները շարունակվում են, կառուցվում է արտադրական հարթակ։ Ուստի, այո, հայտեր կան, համատեղ հետաքրքրություն կա։ Հաջորդ տարի մենք արդեն կսկսենք օգտագործել մեր կլինիկական ստորաբաժանումները»,- ասել է նա լրագրողներին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։