Դեկտեմբերի 20-22-ը «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում  վիրահատություններ կկատարի իտալացի աշխարհահռչակ ինտերվենցիոն սրտաբան, պրոֆեսոր Ալֆրեդո Գալասսին:

Գալասսին Պալերմոյի համալսարանի Սրտանոթային հիվանդությունների ամբիոնի վարիչն է,  դասախոսում է եվրոպական մի շարք երկրների համալսարաններում, ավելի քան 350 գիտական հրապարակումների հեղինակ է։

Բժիշկ Գալասսին «Բեսթ Լայֆ» ԲԿ-ում կիրականացնի քրոնիկ փակ անոթների բացման վիրահատություններ՝  նորագույն մեթոդներով, ինչպես նաև, Հայաստանում կրկնօրինակը չունեցող ShockWave սարքով։

Նշենք, որ սա բժշկի առաջին այցը չէ Հայաստան։ Նախկինում նա արդեն կատարել է բարդ վիրահատություններ «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում։

Բարդ միջամտություններ «Բեսթ Լայֆ» Բկ–ում. հայտնի ինտերվենցիոն սրտաբան Ալֆրեդո Գալասսին կրկին Երևանում էր

«Բեսթ Լայֆ» ԲԿ հասցեն է՝ Ֆանարջյան 55, հեռ. +374 (015) 80 80 08, +374 (012) 80 80 08։

Գովազդի թույլտվություն N ԲՄԳ-00009(տրված 30.04.2020)

Լիցենզիաներ N Կ-ԲՕ - 002727, Կ-ԲՕ - 002589, Կ- ԲՕ - 001659