Անհայտ հիվանդությունը, որը տարածվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ հանգեցրել տասնյակ մարդկանց մահվան, մալյարիայի՝ դողէրոցքի ծանր ձեւն է, տեղեկացրել է The Guardian-ը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը։
«Գաղտնիքը վերջապես բացահայտված է։ Դա մալյարիայի ծանր ձեւն է՝ որպես տարածված հիվանդություն»,- հայտնել է գերատեսչությունը։ Այնտեղ նաեւ ավելացրել են, որ թերսնուցումը Կվանգո հարավարեւմտյան նահանգի, որտեղ տարածված է հիվանդությունը, բնակչությանը դարձրել է ավելի խոցելի հիվանդության հանդեպ։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերից գրանցվել է հիվանդության 592 դեպք, իսկ մահվան մակարդակը կազմել է 6,2 տոկոս։






