ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում երեքից միայն մեկն ունի գործողությունների ծրագիր՝ ուղղված հիվանդների անվտանգությանը և/կամ խնամքի որակին: Դրա մասին նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի զեկույցում: Դրանում ներկայացվում են տվյալներ տարածաշրջանում ընդգրկված 53 երկրներից յուրաքանչյուրում առողջապահության որակի առաջին տարածաշրջանային գնահատման և կյանքի տևողության միջև կապի, խրոնիկական ոչ վարակիչ հիվանդություններից մահացության և հիվանդների առողջության համար կանխարգելելի վնասի հասցման վերաբերյալ:

Ենթադրվում է, որ 10 հիվանդից մոտավորապես մեկը բժշկական օգնության ընթացքում որոշակի վնասվածքներ է ստանում. 10-ից 4-ը վնասվածքներ են ստանում առաջնային և ամբուլատոր բաժանմունքներում, երբ հնարավոր էր կանխել պատճառված վնասի առնվազն 50%-ը:

Տագնապալի է նաև այն փաստը, որ առողջ ոչ վարակիչ հիվանդություններից զերծ կյանքի տևողության տարբերությունը լավագույն և վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների միջև կարող է հասնել մինչև 11 տարի:

Զեկույցում միաժամանակ ընդգծվում է, որ բուժօգնության որակը և հիվանդների անվտանգությունն ապահովելու գործողությունների ծրագիր ունենալը երկրի բնակչությանը որակյալ առողջապահություն ապահովելու ունակության հիմնական ցուցանիշն է:

Դա կարևոր է, քանի որ «յուրաքանչյուր լրացուցիչ ազգային գործողությունների ծրագրի կամ քաղաքականության համար առողջ կյանքի տևողությունը ծնվելիս աճում է 0,57 տարով, իսկ ոչ վարակիչ որոշ հիվանդություններից մահանալու հավանականությունը 1,34 տոկոսով նվազում է»: