Նոր հետազոտությունը, որն իրականացրել են Կոլումբիական համալսարանի Վագելոսի բժիշկների եւ վիրաբույժների քոլեջի գիտնականները, ցույց է տվել, որ առավել սեքսիստական նահանգներում ծնված կանանց հիշողությունը տարեց հասակում ավելի արագ է վատանում, քան այն կանանց մոտ, ովքեր ծնվել են պակաս սեքսիստական նահանգներում։ Հետազոտությունը հրապարակվել է Alzheimer's & Dementia ամսագրում։

Առավել կամ ամենաքիչ սեքսիստական նահանգներում ծնվելու միջեւ տարբերությունը հավասարարժեք է կոգնիտիվ ծերացման ինը տարվան։

Նոր հետազոտությունը պարզել է, որ հիշողության ցուցանիշները 65 եւ ավելի բարձր տարիքի կանանց մոտ նվազել են ավելի արագ, քան նրանց մոտ, ովքեր ծնվել են ԱՄՆ կառուցվածքային սեքսիզմով աչքի ընկնող նահանգներում, նրանց համեմատ, ովքեր ծնվել են ավելի քիչ կառուցվածքային սեքսիզմով աչքի ընկնող նահանգներում։

Հետազոտությունը հաշվարկել է կառուցվածքային սեքսիզմի մակարդակը յուրաքանչյուր նահանգում այն տասնամյակի ընթացքում, որի ժամանակ ծնվել են կանայք, տղամարդկանց եւ կանանց աշխատուժի հարաբերակցության, օրենսդրական մարմիններում կանանց թվաքանակի, աղքատության մակարդակի եւ այլ գործոնների հիման վրա։

Հետո գիտնականներն ուսումնասիրել են 21 000 մարդկանց կառուցվածքային սեքսիզմի եւ հիշողության ցուցանիշների մակարդակի փոխադարձ կապը ծերացման վերաբերյալ նախագծի շրջանակում, Վաշինգտոն-Հայթս-Ինվուդում (Կոլումբիա)։  Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ կապը կառուցվածքային սեքսիզմի եւ հիշողության ցուցանիշների միջեւ ամենաբարձրն է եղել սեւամորթ կանանց մոտ։

«Հավանական է, որ սեւամորթ կանանց համար սեքսիզմի եւ ռասիզմի փոխազդեցությունը ստեղծում է ճնշման ինքնատիպ ձեւ, որը մեծ ազդեցություն է ունենում կոգնիտիվ առողջության վրա, քան սեքսիզմը կամ ռասիզմը ինքնին»,- ասել է նեյրոհոգեբանության պրոֆեսոր, հետազոտության ավագ հեղինակ Ջենիֆեր Մենլին։- Մեր արդյունքները վկայում են այն մասին, որ պայքարը սոցիալական անհավասարության դեմ կարող է արդյունավետ լինել Ալցհեյմերի հիվանդության նվազեցման համար կանանց շրջանում»։

Հետազոտությունները, որոնք նվիրված են այն բանին, թե ինչու է Ալցհեյմերի հիվանդությունն ավելի հաճախ խոցում կանանց, քան տղամարդկանց, հիմնականում կենտրոնացած են եղել կենսաբանական տարբերությունների վրա՝ կապված սեռի, հորմոնների, գեների հետ։ Նոր հետազոտությունը ենթադրում է, որ ռիսկի առավել կարեւոր գործոններից մեկը կարող է լինել համակարգային խտրականությունը ըստ սեռի։ Պարզ չէ, սակայն, թե ինչպես է կառուցվածքային սեքսզիմը նպաստում հիշողության վատացմանը։