«Քաղցկեղ» ախտորոշումը հասկանալի պատճառներով պացիենտների եւ բժիշկների ուշադրությունը տեղափոխում է հենց հիվանդության վրա, բայց փորձագետները հիշեցրել են սիրտ-անոթային առողջության բացառիկ կարեւորության մասին հիվանդության բուժման ողջ ընթացքում։ Քանի որ քաղցկեղի բուժումը հաճախ առաջ է բերում կողմնակի ազդեցություններ սիրտ-անոթային համակարգի կողմից, Սրտաբանների եվրոպական ընկերությունը (ESC) ընդգծում է կարդիոօնկոլոգիայի վաղ ինտեգրման անհրաժեշտությունը, գրել է European Society of Cardiology-ն։
Քանի որ քաղցկեղի ախտորոշումներն ավելանում են, ESC-ն առաջ կմղի այս միջդիսցիպլինար ոլորտը որը հայտարարվել է ESC Cardio-Oncology 2025 կոնֆերանսում (Ֆլորենցիամ, Իտալիա) եւ նախատեսված է 2025թ. հունիսի 20-21-ը: European Heart Journal-ի տվյալները ցույց են տալիս զգալի ռիսկեր թերապիա անցնող քաղցկեղով պացիենտների շրջանում սրտանոթային բարդությունների հետ կապված: ՀՊացիենտների մոտ 32 տոկոսը զգում է թեթեւ կարդիոտոքսիկություն, մինչդեռ 6 տոկոսի մոտ նկատվում են միջինից ծանր հետեւանքներ՝ առանց պատշաճ մոնիթորինգի, հայտնել է «Ֆոկուսը»:
ESC-ի կարդիոօնկոլոգայի նախաձեռնությունը, որը մեկնարկել է 2018թ., նպատակ ունի նվազեցնել այդ ռիսկերը՝ զարգացնելով համագործակցային մոտեցում ուռուցքաբանների եւ սրտաբանների միջեւ: Ըստ դոկտոր Թերեզա Լոպես-Ֆերնանդեսի՝ Լա Պասի համալսարանական հիվանդանոցից (Մադրիդ), նպատակն է հավասարակշռել քաղցկեղի արդյունավետ բուժումը սրտանոթային նվազագույն միջամտությունների հետ՝ ապահովելով թերապիայի շարունակականությունը եւ պացիենտի կայունությունը:
ESC ջանքերն ամրապնդվեցին 2022թ. սրտի եւ ուռուցքաբանության առաջին կլինիկական պրակտիկայի ուղեցույցի թողարկմամբ, որը գլխավորում էին դոկտոր Լոպես-Ֆերնանդեսը և Բրոմփթոնի թագավորական հիվանդանոցի (Լոնդոն) բժիշկ Ալեքսանդր Լիոնը: Այս ուղեցույցները ուրվագծում են սիրտ-անոթային տոքսիկության ռիսկի գնահատման ռազմավարություններ՝ օգտագործելով պատկերային մեթոդներ, ինչպիսին է MRI-ն, եւ օգտագործելով բիոմարկերներ վաղ հայտնաբերման համար:
Ուղեցույցը նաեւ տրամադրում է թունավոր ազդեցությունների կառավարման արձանագրություններ՝ շեշտը դնելով երկարաժամկետ մոնիթորինգի վրա՝ քաղցկեղը վերապրածների մոտ սրտանոթային ուշացած բարդություններին անդրադառնալու համար:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում խոցելի բնակչությանը, այդ թվում՝ տարեցներին, երեխաներին եւ հղիներին, որոնք կարող են բախվել իրենց օրգանիզմին հատուկ ռիսկերի: Բժիշկ Լիոնը նշել է այս զարգացող բժշկական ոլորտում փորձաքննության անհրաժեշտությունը՝ նախազգուշացնելով պոտենցիալ «սիրտ-ուռուցքաբանական համաճարակի» մասին, որն առաջանում է քաղցկեղով տառապող տարեց պացիենտների և քաղցկեղի վերապրածների թվի աճով պայմանավորված: Նա հանդես է գալիս գլոբալ համագործակցության օգտին, որը նպատակ ունի խթանել առաջիկա համաժողովը:
Այս ոլորտում կան նաև նորարարական ուսումնասիրություններ, ինչպիսին է RESILIENCE Trial-ը, Եվրամիության կողմից ֆինանսավորվող հետազոտություն, որն ուսումնասիրում է անտրացիկլինի` ընդհանուր քիմիաթերապիայի դեղամիջոցի հետ կապված կարդիոտոքսիկությունը կանխելու նոր մեթոդները: Այս ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն 2025թ. համաժողովում՝ ցույց տալով ESC-ի հավատարմությունը կարդիոօնկոլոգիայի զարգացման եւ պացիենտների արդյունքների բարելավմանն ուղղված միջոցները:






