Դեկտեմբերի 20-22-ը «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում  վիրահատություններ է կատարել իտալացի աշխարհահռչակ ինտերվենցիոն սրտաբան, պրոֆեսոր Ալֆրեդո Գալասսին:

Գալասսին Պալերմոյի համալսարանի Սրտանոթային հիվանդությունների ամբիոնի վարիչն է,  դասախոսում է եվրոպական մի շարք երկրների համալսարաններում, ավելի քան 350 գիտական հրապարակումների հեղինակ է։

Բժիշկ Գալասսին «Բեսթ Լայֆ» ԲԿ-ում իրականացրել է քրոնիկ փակ անոթների բացման վիրահատություններ՝  նորագույն մեթոդներով, ինչպես նաև, Հայաստանում կրկնօրինակը չունեցող ShockWave սարքով։

Մանրամասները մեր տեսանյութում։