McMaster University-ի հետազոտողների թիմը կատարել է գիտական կարեւոր հայտնագործություն. MANF հատուկ սպիտակուցը կարող է դառնալ վճռական գործոն տարիքային հիվանդությունների կանխման հարցում, ինչպիսին են Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները։ Հետազոտությունը, որը հրապարակվել է PNAS պորտալում, բացահայտում է MANF-ի դերը բջիջների մաքրման բնական համակարգում։
Գիտնականներն ուսումնասիրել են C. elegans մանրադիտակային որդերին եւ հայտնաբերել, որ MANF սպիտկուցը կենտրոնացած է լիզոսոմներում, բջջային կառույցներ, որոնք պատասխանատու են սպիտակուցային «թափոնների» վերամշակման եւ ուտիլիզացման համար, տեղեկացրել է Planet Today-ը։ MANF-ը նպաստում է թունավոր կուտակումների ավելի արդյունավետ հեռացմանը՝ դրանով իսկ խոչընդոտելով բջջի վնասմանը եւ նրա վաղաժամ ծերացմանը։ Այդ սպիտակուցի մակարդակի բարձրացումը զգալիորեն ավելացրել է բջիջների կայունությունը սթրեսի հանդեպ՝ պահպանելով դրանց ֆունկցիոնալությունը եւ երկարացնելով դրանց ակտիվ աշխատանքի ժամկետը։
Հատկանշական է, որ MANF-ը ներկա է բոլոր կենդանի էակների մեջ, ներառյալ մարդը, ուստի հետազոտության արդյունքները դուրս են գալիս որդերի վրա փորձերի շրջանակից։ MANF-ի դերի նոր ընկալումը հեռանկարներ է բացում նեյրոդեգեներատիվ խանգարումների կանխման եւ բուժման նորարարական մեթոդների մշակման համար՝ օգնելով մեզ շարժվել դեպի ավելի առողջ եւ երկար կյանք։






