Ծնվել է աշխարհում առաջին երեխան՝ մարմնից դուրս ձվաբջջի հասունացման տեխնոլոգիայի կիրառմամբ, տեղեկացրել է Gameto ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերությունը։

«Gameto-ն <...> հայտարարել է աշխարհում առաջին մարդու ծնվելու մասին՝ Fertilo <...> տեխնոլոգիայի կիրառմամբ, որը թույլ է տալիս ձվաբջիջներին հասունանալ օգտանիզմից դուրս»,- տեղեկացվել է Business Wire-ի մամուլի հաղորդագրությունների դիստրիբյուտորի կայքում։

Նշվել է, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել Սանտա-Իսաբել կլինիկայում (Պերու)։ Fertilo տեխնոլոգիայի համար օգտագործվում են ձվարանների երիտասարդ բջիջները՝ ձվաբջջի հասունացման բնական պրոցեսի վերստեղծման համար լաբորատոր պայմաններում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Այդ պրոցեսը փոխարինում է հորմոնալ ներարկումների 80 տոկոսին, որոնք անհրաժեշտ են ավանդական ԱՄԲ-ի (ԷԿՕ) համար»,- նշվել է հաղորդագրությունում։