Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Նանոտեխնոլոգիայի ազգային կենտրոնի մի խումբ գիտնականներ նանոպատվաստանյութ են մշակել՝ հիմնված ուռուցքային թաղանթային անտիգենների վրա։ Դեղը բարձր արդյունավետություն է ցույց տվել մկների վրա փորձարկելիս։ Հետազոտությունը հրապարակվել է Cell Reports Medicine (CRM) բժշկագիտական հանդեսում։
Փորձագետները դեղը պատրաստել են՝ կիրառելով դոքսորուբիցին հակաբիոտիկով մշակված լիպոսոմային ուռուցքային հյուսվածքները:
Այդ հյուսվածքները ստացվել են քիմիաթերապիայի միջոցով չբուժված նորագոյացությունից, քանի որ քիմիաթերապիան փոխում է ուռուցքային բջիջների մեմբրանների իմունոգեն հատկությունները:
Մշակման հեղինակները նշել են, որ ուռուցքային թաղանթը հատուկ անտիգեններ է պարունակում, որոնց հիման վրա հնարավոր է անհատականացված միջոց ստեղծել՝ քաղցկեղի դեմ իմունիտետն ակտիվացնելու համար։
Լաբորատոր մկների վրա փորձարկումների ժամանակ պատվաստանյութը խթանել է իմունային բջիջների ակտիվությունը, ինչն օգնել է կանխել ուռուցքի զարգացման ախտադարձությունները (ռեցիդիվները) և ուռուցքների հեռացումից հետո մետաստազների ձևավորումը:
Մշակման հեղինակների համոզմամբ՝ արդյունքները վկայում են նանոպատվաստանյութերի ներուժը կոշտ ուռուցքների բուժման ասպարեզում։






