Սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչությունը հավանություն է տվել Zepbound դեղամիջոցին (Eli Lilly & Co) քաշն իջեցնելու համար, որն օգտակար կլինի քնի մեջ չափավոր եւ ծանր ափնոեի բուժմանը ճարպակալում ունեցող որոշ պացիենտների համար։
Գործակալությունը հրապարակել է Զեպբաունդի կիրառմանը հավանություն տալու իր որոշումը ճարպակալում ունեցող մեծահասակների մոտ՝ ցածր կալորիական դիետայի եւ բարձր ֆիզիկական ակտիվության հետ համադրմամբ։
«Այսօրվա հավանության մասին որոշումը նշանակում է դեղորայքային բուժման առաջին տարբերակ օբստրուկտիվ ափնոե ունեցող որոշ պացիենտների համար»,- ասել է դոկտոր Սալի Սեյմուրը FDA դեղերի գնահատման եւ հետազոտման կենտրոնից։
«Այսօր ափնոեի շատ դեպքեր մնում են չպարզված եւ չբուժված, ինչի հետեւանքով միլիոնավոր մարդիկ ենթարկվում են առողջական լուրջ հետեւանքներ ունենալու խնդրին»,- ավելացրել է Lilly Cardiometabolic Health-ի եւ Lilly USA-ի նախագահ Պատրիկ Յոնսոնը։ «Zepbound-ը առաջին դեղամիջոցն է, որը զգալիորեն բարելավում է միջին եւ ծանր աստիճանի ափնոե ունեցող պացիենտների վիճակը եւ նպաստում է քաշի երկարատեւ իջեցմանը ճարպակալում ունեցող մեծահասակների մոտ։
Eli Lilly ընկերության տիրզեպատիդ դեղամիջոցը Zepbound առեւտրային մակնիշով ներկայում օգտագործվում է, որպեսզի օգնի պացիենտներին նիհարել եւ վերահսկել դիաբետը։ Գլյուկագոնանման պեպտիդ-1-ի կամ GLP-1 կարգի մեջ են մտնում նաեւ Zepbound-ի հիմնական մրցակիցները, ինչպիսին են Ozempic-ը եւ Novo Nordisk ընկերության Wegovy-ին։






