Պերուացի գիտնականները հնարավոր կապ են հայտնաբերել մարսողության խանգարման, գրգռված աղիների համախտանիշի եւ իմպոտենցիայի միջեւ։
Ոչ մեծ հետազոտությունում, որը հրապարակվել է Sexual Medicine ամսագրում, փորձագետները հարցման են ենթարկել 133 բժիշկ-ուսանողների մեկ կամ երկու վիճակների նրանց փորձի մասին։
Գիտնականները պարզել են, որ գրգռված աղիների համախտանիշով տառապող տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացումը երկու անգամ ավելի հավանական է այն սուբյեկտների համեմատ, ովքեր չունեն այս անհարմար եւ հաճախ շփոթեցնող խնդիրը:
Պարզվել է, որ հետազոտության մասնակիցների մոտ մեկ երրորդը տառապում էր էրեկտիլ դիսֆունկցիայով, իսկ մոտ մեկ տասներորդը՝ գրգռված աղիների համախտանիշով։ Վերլուծությունը ցույց է տվել, որ պացիենտների մոտ իմպոտենցիայի զարգացման հավանականությունը 108 տոկոս է: Նշելով, որ իրենց հետազոտությունը զուտ դիտողական էր, գիտնականները առաջին պլան են մղել մի քանի ինտրիգային տեսություններ, որոնք կարող էին բացատրել դրանց արդյունքները:
Նախ՝ պոտենցիալ թուլացնող մարսողական խնդիրները կարող են հանգեցնել հոգեբանական սթրեսի ավելացման, որը, ինչպես հայտնի է, ազդում է սեռական ֆունկցիայի վրա:
Մեկ այլ տեսությունն այն է, որ գրգռված աղիների համախտանիշով պայմանավորված աղիների փոփոխությունները կարող են ինչ-որ կերպ ազդել տղամարդու էրեկցիան զարգացնելու եւ պահպանելու ունակության վրա:
Գիտնականները հայտարարել են, որ աղիքային բակտերիաների ոչ պատշաճ աշխատանքը կարող է կանխել հորմոնների արտադրությունը, որոնք վճռորոշ են առողջ սեռական ֆունկցիայի համար։
Նրանք նաեւ ավելացրել են, որ գրգռված աղիների համախտանիշը կարող է առաջացնել բորբոքում մարմնի ստորին հատվածում՝ կանխելով արյան հոսքը դեպի առնանդամ:






