Նյու Յորքի Վեյլ Քորնելի բժշկական կենտրոնի գիտնականները բացահայտել են էստրոգեն սեռական հորմոնի դերը կանանց շրջանում ալկոհոլի օգտագործման հարցում։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications (NatComms) գիտական ամսագրում։
2021թ. մասնագետները պարզել են, որ ուղեղի նեյրոնների որոշակի ենթապոպուլյացիան ավելի գրգռվող է եղել էգ մկների, քան արուների մոտ։ Այդ բարձր ակտիվությունը հարաբերակցվել է ոգելից խմիչքի հետ կապված վարքի հետ։ Սակայն այդ տարբերությունների պատճառներն անհայտ էին։
Էստրոգենի պոտենցիալ մասնակցությունը գնահատելու համար հետազոտողները սկսել են հորմոնների մոնիթորինգից էգ մկների էստրալ ցիկլի ընթացքում։ Հետո կենդանիներին ալկոհոլ են առաջարկել։
Պարզվել է, որ շրջանառվող էստրոգենի բարձր մակարդակ ունեցող էգերը շատ ավելի են խմում, քան այն օրերին, երբ էստրոգենը ցածր է։
Խմելու այս հակումը անդրադարձել է նույն նեյրոնների բարձր ակտիվության վրա։ Էֆեկտը տեւել է մոտ 30 րոպես ոգելից ըմպելիքի առաջին չափաբաժնի ընդունումից հետո։
Գիտնականների խոսքով՝ սինթեզող էստրոգենի ճնշումը կարող է դառնալ ալկոհոլի օգտագործման նվազեցման նոր մեթոդ։
Հետագայում թիմը մտադիր է պարզել հորմոնների եւ ալկոհոլի օգտագործման միջեւ կապը տղամարդկանց մոտ։






