Երևանի շտապօգնությունը տոնական օրերին ստացել է 3373 կանչ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։

Նրա խոսքով, այս տարի ստացված կանչերի թիվը մի փոքր գերազանցում է նախորդ Ամանորին գրանցված կանչերի թվին։

«Դրանք հիմնականում սուր շնչառական վիրուսային վարակների, ինֆեկցիաների, սրտի ու զարկերակային ճնշման հետ կապված խնդիրների դեպքերն են։ Եղել է թունավորման ընդամենը 1-2 դեպք»,–նշեց Ռուբեն Գրիգորյանը։