Մեծ Բրիտանիայում պացիենտները ստիպված են որոշ դեպքերում շտապօգնությանն սպասել երբեմն երկու օրից ավելի, քանի որ հիվանդանոցները ծանրաբեռնված են գրիպով հիվանդներով։ Այս մասին տեղեկացրել է The Times թերթը։

«Առաջին գծի բուժաշխատողներն աշխատում են զգալի ճնշման տակ, եւ պահանջարկը չի թուլանում, ընդ որում՝ վերջին թվերը ցույց են տալիս, որ գրիպի դեպքերն անցյալ տարվա վերջին հասել են օրական 5 հազարի»,- ասել է առողջապահության ազգային ծառայության ներկայացուցիչը:

Նշվել է, որ անցյալ շաբաթ թագավորության ինը հիվանդանոցներ հայտարարել են կրիտիկական ծանրաբեռնվածության մասին: Լիվերպուլի Թագավորական համալսարանական հիվանդանոցը բողոքել է, որ իր անձնակազմին կարող է ավելի քան 50 ժամ անհրաժեշտ լինել՝ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր նոր պացիենտի ընդունելու համար: Մի հիվանդ ժամադրությանը սպասել է ավելի քան 91 ժամ: Բիրմինգհեմի համալսարանական հիվանդանոցը հիվանդներին կոչ է արել «լավ մտածել» նախքան հաստատություն գալը: