Հայաստանում առաջին անգամ իրականացվել է SMILE նորագույն մեթոդով տեսողության լազերային շտկում։ Միջամտությունն իրականացրել են Teona նորարարական ակնաբուժական կլինիկայի հմուտ մասնագետները։ SMILE մեթոդը թույլ է տալիս առանց այրող լազերի, նվազագույն միջամտությամբ վերականգնել պացիենտի տեսողությունը։

Ի՞նչ է SMILE մեթոդը

SMILE (Small Incision Lenticule Extraction) մեթոդը տեսողության լազերային շտկման ամենանորարար և անվտանգ տեխնոլոգիան է, որը կատարվում է գերմանական Carl Zeiss ընկերության VisuMax ֆեմտովայրկյանային լազերի միջոցով։ Այս մեթոդը հնարավորություն է տալիս առանց էքսիմերային լազերի միջամտության, միայն փոքր կտրվածքով շտկել կարճատեսությունը և աստիգմատիզմը։

ImportedPhoto.758031250.410902.jpeg (59 KB)

Ինչու՞ ընտրել SMILE

SMILE մեթոդը մի շարք առավելություններ ունի տեսողության շտկման մյուս տարբերակների համեմատ, որոնցից են՝

  • Արագ վերականգնում – Վիրահատությունից ընդամենը մեկ ժամ անց պացիենտը կարող է վերադառնալ իր առօրյային
  • Անցավ – Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ․ պացիենտը միջամտության ընթացքում որևէ ցավ չի զգում
  • Աչքի բնական կառուցվածքի պահպանում –  միջամտությունը այրող էքսիմերային լազերի փոխարեն իրականացվում է կտրող ֆեմտովայրկյանային լազերի միջոցով, որի օգնությամբ եղջերաթաղանթի հաստության մեջ ձևավորվում է հյուսվածքի որոշակի քանակ, որը հեռացվում է ընդամենը 2-3 մմ միկրոկտրվածքով։ Այս կերպ եղջերաթաղանթի բիոմեխանիկան մնում է կայուն, ինչը մինչև մեկ տոկոսի է հասցնում բարդությունների առաջացման հավանականությունը։ 
  • Մանր կտրվածք – 2-3 մմ կտրվածքը նվազագույն է՝ համեմատած այլ լազերային միջամտությունների հետ։
  • Չոր աչքի համախտանիշի ցածր հավանականություն – SMILE-ը նվազագույն է ազդում աչքի վրա՝ նվազագույնի հասցնելով չոր աչքի համախտանիշի հավանականությունը։

Միջազգային փորձ և վերապատրաստումներ

ԹԵՈՆԱ-ի թիմը SMILE մեթոդի ներդրմանը սկսել է պատրաստվել դեռևս 4 տարի առաջ։ Կլինիկայի թիմը ներառում է ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց թվում են ակնաբույժներ և ռեֆրակցիոն վիրաբույժներ Ժասմեն Հարությունյանը և Մարիամ Ղազարյանը։ Նրանք  միջազգային վերապատրաստումներ են անցել Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Իսպանիայում և Չեխիայում, ինչպես նաև Carl Zeiss ընկերության փորձագետների կողմից հենց Հայաստանում։ Zeiss ընկերության փորձագետների ուղեկցությամբ դասընթացներին մասնակցությունը շարունակական բնույթ է կրում։

ImportedPhoto.758031250.411735.jpeg (78 KB)

Անվճար նախավիրահատական խորհրդատվություն

ԹԵՈՆԱ կլինիկան տրամադրում է անվճար նախավիրահատական խորհրդատվություն՝ ներկայացնելով լազերային շտկման տարբերակները, նախապատրաստման և վերականգնման փուլերը։ Յուրաքանչյուր պացիենտի համար ընտրվում է բուժման անհատական ընթացք՝ հիմնված աչքի վիճակի և կարիքների վրա։

ԹԵՈՆԱ ակնաբուժական կլինիկան գտնվում է Երևանի սրտում՝ Խանջյան 41 հասցեում։ Հեռախոս՝ 094-212-818։

Կլինիկան գործում է երկուշաբթիից շաբաթ՝ միշտ պատրաստ օգնելու վերականգնել Ձեր տեսողության պարզությունն ու բարձրացնելու կյանքի որակը։