Կապիկի ծաղկի վիրուսի նոր շտամի կլաստերային բռնկում է գրանցվել Չինաստանում, հինգշաբթի հայտարարել են Չինաստանի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնում։
«Վերջերս Չինաստանում հայտնաբերվել է Ib ենթատեսակի կապիկի վիրուսի կլաստերային բռնկում: Վարակի աղբյուրը Կոնգոյի ԴեմոկրատականՀանրապետություն ճամփորդած եւ այնտեղ բնակության պատմություն ունեցող օտարերկրյա քաղաքացի էր»,- նշվել է կենտրոնի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Բռնկման հայտնաբերումից հետո Չինաստանը եւ նրա առանձին շրջանները, ինչպիսին են Չժեցզյանը, Գուանդունը, եւ Պեկին եւ Տյանցզին քաղաքները, անհապաղ գործարկել են կանխարգելման եւ վերահսկման համատեղ մեխանիզմ՝ համաճարակաբանական հետաքննության իրականացման, ռիսկերի հետազոտմանն, դեպքերի ախտորոշման եւ բուժման համար:






