«Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է կարդիովերտեր դեֆիբրիիլյատորի իմպլանտացիա։ Այս մասին տեղեկանում ենք բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջից։
Կարդիովերտեր դեֆիբրիիլյատորը դրվում է ենթամաշկային շրջանում, էլեկտրոդը միացվում է սրտին։ Այսպիսով մասնագետներն ընդհատում են այն առիթմիան, որը կարող էր մահվան հանգեցնել։ Սա կյանք փրկող վիրահատություն է, որը բժիշկը նշանակում է սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով։
Մանրամասները տեսանյութում։






