Բրախիթերապիան քաղցկեղի բուժման համար կիրառվող ճառագայթային թերապիայի եղանակներից մեկն է։ Դա կոնտակտային եղանակ է։ Այն կիրառելի է միայն այն դեպքերում, երբ ճառագայթման աղբյուրը հնարավոր է հասցնել ուռուցք՝ առանց շրջակա հյուսվածքը վնասելու: Այսինքն, երբ ուռուցքը խոռոչի, բացվածքի ներսում է կամ մակերեսի վրա: Մասնավորապես, այն լայնորեն կիրառվում է գինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար։
Թե ինչպես է իրականացվում բրախիթերապիան «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում՝ դիտեք մեր ռեպորտաժում։





