Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ լնդերի հիվանդությունը կարող է խաթարել ուղեղի աշխատանքը՝ պոտենցիալ մեծացնելով Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Periodontology ամսագրում։
Գիտնականները համեմատել են նորմալ ճանաչողական ունակություններով 51 մեծահասակների ուղեղի ՄՌՏ հետազոտության արդյունքները։ Նրանցից 11-ն ունեցել է առողջ լնդեր, իսկ 40-ը՝ լնդերի հիվանդություն:
Հետազոտության՝ լնդերի հիվանդությամբ մասնակիցների մոտ, հատկապես միջին և ծանր դեպքերում, փոփոխված են եղել ուղեղի տարբեր շրջանների միջև և դրանց ներսում կապերը:
Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումները ցույց են տալիս, որ պարոդոնտիտը կարող է լինել ուղեղի վնասման պոտենցիալ ռիսկի գործոն և ճանաչողական հնարավորությունների անկման վաղ նշան:
Լնդերի հիվանդություն առաջացնող բակտերիաները կարող են ներխուժել ուղեղի հյուսվածք՝ առաջացնելով իմունային պատասխան:
Հետազոտության հեղինակներն ասում են, որ բացահայտումները նաև հուշում են, որ լնդերի հիվանդության բուժումը կարող է դեր խաղալ Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման գործում:






