Նոր գիտական հետազոտության համաձայն՝ սիրտ-անոթային համակարգի վիճակի վատացումը մանուկ եւ դեռահաս տարիքում կարող է կապված լինել վաղ փոփոխությունների հետ ուղեղի կառուցվածքում, հատկապես այն հատվածներում, որոնք, ինչպես հայտնի է, ախտահարվում են դեմենցիայի ժամանակ ավելի ուշ տարիքում։
Հայտնի է, որ ճարպակալումը, հիպերտոնիան (արյան բարձր ճնշումը) եւ հիպոդինամիան դեմենցիայի առաջացման սիրտ-անոթային գործոններ են միջին տարիքում, բայց մինչեւ այժմ քիչ բան է հայտնի առողջ սրտի եւ ուղեղի միջեւ այդ կապերի մասին կյանքի ավելի վաղ փուլերում։
Գիտնականները՝ Օքսֆորդի համալսարանի հոգեբուժության ֆակուլտետի մասնագետների խմբի գլխավորությամբ, Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ համատեղ, ուսումնասիրել են 7-17 տարեկան ավելի քան 860 երեխաների եւ դեռահասների տվյալները, ներառյալ ուղեղի սքանավորումը, ֆիզիկական ակտիվության մակարդակը, արյան ճնշումը եւ մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ)։
EBioMedicine ամսագրում հրապարակված նոր հոդվածում կապ է հայտնաբերվել դեռահասության շրջանում ՄԶԻ-ի ավելացման, արյան ճնշման բարձրացման եւ ֆիզիկական ակտիվության նվազման եւ երիտասարդ ու հասուն տարիքում ուղեղի կառուցվածքի միջեւ, շրջան, երբ մարմինը զգալի փոփոխություններ է կրում:
Այս կապերը հատկապես ակնհայտ են եղել ուղեղի այն հատվածներում, որոնք, ինչպես հայտնի է, ավելի ուշ տարիքում տառապում են դեմենցիայով, ինչը ենթադրել է տալիս, որ վաղ մանկության տարիքում ապրելակերպի փոփոխությունները կարող են հիմք ստեղծել ուղեղի առողջության հետագա վատացման համար:
Գիտնականները պարզել են, որ սիրտ-անոթային առողջության վատացման նշանները (օրինակ՝ մանուկ տարիքում արյան բարձր ճնշումը եւ դեռահասության շրջանում ՄԶԻ-ի արագ աճը) կապված են ուղեղի գորշ նյութ կոչվող հյուսվածքի փոփոխությունների հետ, ներառյալ նրա հաստությունը եւ մակերեսը:
Այս արդյունքները հիմնականում ստացվել են ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են մտածողության եւ հիշողության համար: Նման կապ սրտի եւ ուղեղի առողջության միջեւ արդեն իսկ հայտնաբերվել է հիշողության եւ դեմենցիայի խնդիրներ ունեցող տարեց պացիենտների մոտ:






