Բարսելոնայի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ որոշ քաղցկեղային բջիջներ կարող են «անջատել» բորբոքում առաջացնող գեները՝ դրանով իսկ թաքցնելով դրանք մարմնում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cancer Research (CRes) ամսագրում:

Հետազոտողները բացատրել են, որ որոշ քաղցկեղային բջիջներ կարող են մտնել «պերսիստենցիայի» վիճակ՝ ժամանակավորապես «արգելակելով» դրանց գործունեությունը, իսկ հետո վերսկսել գործունեությունը քիմիաթերապիայի միջոցով քաղցկեղի բուժման կուրսն ավարտելուց հետո: Բջիջների այդ արթնացումը, ամենայն հավանականությամբ, հանգեցնում է հիվանդության ռեցիդիվի:

Լաբորատոր փորձերի ժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ կայուն բջիջներն արգելափակում են բորբոքման համար պատասխանատու գեները՝ օգտագործելով հատուկ էպիգենետիկ մեխանիզմ: Բորբոքումը՝ որպես պաշտպանիչ-հարմարվողական գործընթաց, օգնում է օրգանիզմին հայտնաբերել եւ վերացնել սպառնալիքները։ Դրա ճնշումն օգնում է քաղցկեղի բջիջներին խուսափել իմունային համակարգի կողմից ճանաչվելուց եւ ոչնչացվելուց:

Ի տարբերություն ծերացող բջիջների, որոնք ակտիվորեն բորբոքում են առաջացնում եւ այլ ռազմավարություններ են օգտագործում իմունային պատասխանից խուսափելու համար, կայուն բջիջները գործում են «գաղտնի» ձեւով՝ դրանք հատկապես վտանգավոր դարձնելով:

Գիտնականների կարծիքով՝ էպիգենետիկ հսկողությունը համապատասխան դեղամիջոցների միջոցով ճնշելը կարող է կրկին ակտիվացնել բորբոքային գեները եւ նվազեցնել կայուն բջիջների կենսունակությունը։ Այս վարկածը ստուգելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ: