«ՄԻՖԻ» հետազոտական միջուկային ազգային ինստիտուտում ստեղծվել է մեկանգամյա TIRKE ուրետոսկոպի նախատիպը միզաքարային հիվանդության քիչ ինվազիվ վիրաբուժական բուժման համար, մասնավորապես՝ երիկամներում քարերի լազերային մանրացման համար։ Այս մասին «Газете.Ru»-ին պատմել են համալսարանում։

«ՄԻՖԻ»-ի մշակումը նման սարքերից տարբերում է այն, որ նա ունի ոչ միայն իռիգացիայի, այսինքն՝ պացիենտի օրգանիզմին հեղուկ մատակարարելու գործառույթ, այլ նաեւ ասպիրացիայի, այսինքն՝ վիրահատված երիկամից հեղուկը հեռացնելու գործառույթ, ընդ որում՝ հեղուկը կարող է դուրս է մղվել մանրացված քարերի բեկորների հետ միասին։

«Սարքի կարեւոր առավելությունն այն է, որ TIRKE-ն կարող է միաժամանակ ջուր մատակարարել եւ այն դուրս մղել վիրահատության ժամանակ: Ուրոտրոսկոպում այս գործառույթն ավելացնելը մի քանի առավելություն է տալիս. այն բարելավում է բժշկի տեսանելիության տիրույթը վիրահատական ​​տարածքի նկատմամբ, երեք անգամ կրճատում է վիրահատության ժամանակը 45-60 րոպեից հասցնելով 20 րոպեի, ինչպես նաեւ նվազեցնում է վնասվածքները եւ հիվանդի վերականգնման ժամանակը վիրահատությունից հետո, քանի որ սարքը, մասնավորապես, հեռացնում է քարերի բեկորները, որոնք կարող են քերծել միզածորանը»,- ասել է ծրագրի ղեկավար, ՄԻՖԻ-ի Լազերային եւ պլազմային տեխնոլոգիաների ինստիտուտի գիտաշխատող Ալեքսեյ Լոբանովը:

Ներկայում սարքը մշակողները ֆինանսավորում են ստացել ՄԻՖԻ-ի Տեխնոլոգիական աքսելերատորից։ Գիտնականները նախատեսում են սարքում ներդնել ճնշման սենսոր, որը թույլ կտա բժշկին վերահսկել հեղուկի ճնշումը հիվանդի երիկամներում վիրահատության ժամանակ, ինչպես նաեւ ստեղծել սարքի անլար տարբերակը: Ալեքսեյ Լոբանովի խոսքով՝ մինչեւ 2025թ. վերջ սարքը պետք է փորձարկվի Սանկտ Պետերբուրգի Պիրոգովի անվան բարձր բժշկական տեխնոլոգիաների կլինիկայում։