ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմակից Ջոել Թեննին այցելել է «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
««Էրեբունի» Ռադիոթերապիայի կենտրոնը ուրախ էր հյուրընկալել Ջոել Թեննիին, որը նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմակիցն է։
Այցի ընթացքում Ջոել Թեննին ղեկավար անձնակազմի և առաջատար մասնագետների հետ շրջեց կենտրոնի տարածքում, իսկ ռադիոթերապիայի բաժնի ղեկավար օնկոլոգ-ճառագայթաբան Սերգեյ Գոլուբը մանրամասն ներկայացրեց Ռադիոթերապիայի կենտրոնի սարքավորումները և դրանց կիրառման հնարավորությունները։
Այցելության ավարտին Ջոել Թեննին բարձր գնահատեց կենտրոնի տեխնոլոգիական մակարդակը, մասնագետների բարձր որակավորումը և կենտրոնի դերը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի առողջապահական համակարգում։
Կենտրոնի անձնակազմը ևս ընդգծեց իրենց պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել բարձրորակ մասնագիտական օգնություն, զարգացնելով առողջապահության ոլորտը և ապահովելով որակյալ բուժօգնություն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրից ժամանած պացիենտների համար», - ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ։













