Անցած շաբաթ գրիպով հիվանդների՝ Թայվանի հիվանդանոցներ այցելությունների թիվը ամենաբարձրն է եղել վերջին 10 տարվա ընթացքում՝ գերազանցելով նախորդ շաբաթվա ռեկորդը։ Այս մասին լրագրողներին հայտնել են կղզու Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնում (CDC):
«Հունվարի 12-ից մինչեւ անցած շաբաթ օրը գրանցվել է հիվանդանոց այցելությունների 141 777 դեպք գրիպի նման հիվանդությունների համար, ինչը շաբաթական ամենաբարձր ցուցանիշն է գրիպի 10 սեզոնների ընթացքում»,- ասել է CDC ղեկավարի տեղակալ Լի Ցզյալինը, որին մեջբերել է Taipei Times-ը: «Եվ ակնկալվում է, որ դեպքերի շաբաթական թիվը կշարունակի աճել»,- ավելացրել է Լին:
Մեկ շաբաթ առաջ գրանցվել էր 139 613 դեպք, ինչը ռեկորդային է եղել նաեւ նախորդ 10 տարիների համար։
Ըստ CDC-ի՝ անցած շաբաթ կղզում գրիպից մահացության վեց դեպք է գրանցվել: Հիվանդության ծանր դեպքերի ավելի քան 90 տոկոսը պայմանավորված է H1N1 շտամով, որը նաեւ հայտնի է որպես խոզի գրիպ:






