Բժիշկների միջազգային թիմն ավարտել է կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը, որտեղ նրանք հաջողությամբ օգտագործել են պապիլոմավիրուսի Vvax001 պատվաստանյութը՝ ոչնչացնելու արգանդի վզիկի դիսպլազիան և կանխելու դրա վերածումը քաղցկեղի: Այս մասին հայտնում է Քաղցկեղի հետազոտությունների ամերիկյան ասոցիացիայի (AACR) մամուլի ծառայությունը։ «Արգանդի վզիկի դիսպլազիայի և այս օրգանի չարորակ նորագոյացությունների գրեթե բոլոր դեպքերը կապված են մարդու պապիլոմավիրուսով վարակվելու հետ։ Մեր կլինիկական փորձարկումների հիմնական նպատակն էր ուսումնասիրել, թե արդյոք մեր Vvax001 պատվաստանյութը կարող է օգտագործվել որպես վիրահատության ավելի անվտանգ և ավելի հարմար այլընտրանք», - բացատրեց Գրոնինգենի համալսարանի բժշկական կենտրոնի (Նիդերլանդներ) հետազոտող Ռեֆիկա Իգիտը, ում խոսքերը մեջբերում են AACR մամուլի ծառայության կողմից: Հետազոտողները հավաքագրել են 18 կանանց, որոնց մոտ ախտորոշվել է 3-րդ փուլի արգանդի վզիկի դիսպլազիա: Սովորաբար նման հիվանդների մոտ մեկ երրորդում դիսպլազիայի հայտնաբերումից 10 տարի անց ուռուցք է զարգանում, իսկ 30 տարի անց քաղցկեղը հանդիպում է այս ախտորոշմամբ կանանց կեսի մոտ: Գիտնականներին հետաքրքրում էր, թե հնարավո՞ր է արդյոք կանխել նման սցենարը և ոչնչացնել դիսպլազիան մինչև այն վերածվի ուռուցքի՝ օգտագործելով իրենց ստեղծած Vvax001 պատվաստանյութը։ Այն Semliki Forest վիրուսի փոփոխված տարբերակն է՝ աֆրիկյան կենդանաբանական պաթոգեն, որը մարդկանց մոտ առաջացնում է մեղմ ջերմություն: Գիտնականները փոխել են նրա գենոմի կառուցվածքն այնպես, որ դրա ներթափանցումը մարդու օրգանիզմ հանգեցնում է իմունային պատասխանի զարգացմանը պապիլոմայով վարակված բջիջների կողմից արտադրվող ուռուցքածին E6 և E7 սպիտակուցների նկատմամբ: Ինչպես ցույց են տվել կլինիկական փորձարկումները, այս պատվաստանյութի եռակի օգտագործումը կամավորներին հանգեցրել է 18 հիվանդից 17-ի դիսպլազիայի ծավալի նկատելի նվազմանը և նրանց կեսի վիճակի զգալի բարելավմանը: Այսպիսով, փորձի երեք մասնակիցների մոտ դիսպլազիան ամբողջությամբ անհետացել է, եւս վեց հիվանդների մոտ զգալիորեն նվազել է չարորակ ուռուցքի առաջացման վտանգը։ Հաջորդ 20 ամիսների ընթացքում գիտնականները դիսպլազիայի կրկնության ոչ մի դեպք չեն գրանցել։ «Այս փորձարկման արդյունքները Vvax001-ն դարձնում են ամենաարդյունավետ թերապևտիկ միջոցներից մեկը, որը հասանելի է դիսպլազիայի դեմ պայքարելու համար: Եթե այս հաջողությունները հաստատվեն ավելի մեծ փորձարկումներում, դա թույլ կտա դիսպլազիայով հիվանդների մոտ կեսին ազատվել դրանից՝ առանց վիրահատական միջամտությունների և դրա հետ կապված բարդությունների ու կողմնակի էֆեկտների»,- եզրափակեց Իգիթը:
Պապիլոմայի պատվաստանյութով քաղցկեղի թերապիան անցել է երկրորդ փուլի փորձարկումները






