Գիտնականներին ուղիղ հիսուն տարի պահանջվեց, որպեսզի պարզեն արյան անհայտ խմբի ֆենոմենը։ Վերջապես հայտարարվել է, որ փնտրտուքներն ավարտվել են, եւ արյան հազվադեպ խումբը նույնականացվել է, դրա տարբերակիչ նշանը պարզվել եւ ամրագրվել է պաշտոնապես։
Հետազոտությունը մեկնարկել էր դեռ 1972թ., տեղեկացրել է Planet Today-ը։ Այն ժամանակ հղի կնոջ արյան մեջ չէր հաջողվել հայտնաբերել կոնկրետ մոլեկուլ, որը պետք է առկա լինի արյան բոլոր կարմիր բջիջներում։ 50 տարի անց այս մոլեկուլային անոմալիան հիմք է հանդիսացել Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի գիտնականների համար՝ նրանց թույլ տալով նկարագրել մարդկանց արյան խմբերի նոր համակարգը։
Ինչպես տեղեկացրել է Blood-ը, գիտնականներն ասել են, որ մարդիկ իրականում ունեն ավելի քան չորս հայտնի արյան խմբեր։ Դրանց բաժանումը հիմնված է տարբեր սպիտակուցների եւ շաքարների վրա, որոնք տեղայնացված են բջիջների մակերեսին: Օրգանիզմն օգտագործում է այս հակագենային մոլեկուլները՝ տարբերելու «յուրային» եւ «օտար» բջիջները:
Պարզվել է, որ մարդկանց ավելի քան 99.9 տոկոսն ունի է AnWj հակագեն: Բայց հենց դա էլ հիվանդի արյան մեջ չկար 1972թ.։ Այն սովորաբար տեղակայված է միելին-լիմֆոցիտային սպիտակուցում:
Այս ընկալումն օգնել է գիտնականներին հայտնաբերել արյան նոր խումբ՝ MAL: Այն անվանվել է փոքրիկ սպիտակուցի պատվին, որի հատկությունները դժվարացնում էին նույնականացումը: Սակայն այժմ հետազոտողները պարզել են այս սպիտակուցի առանձնահատկությունները:






