Հերթական համագործակցությունը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան հետ. մարդկային անվտանգության ծրագրի շրջանակներում դրամաշնորհային պայմանագիր է կնքվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Էրեբունի» ԲԿ ֆեյսբուքյան էջից։
Այս նորագույն համագործակցությունը հնարավորություն կտա բարելավելու օնկոգինեկոլոգիական ծառայությունները՝ տրամադրելով առաջադեմ ուռուցքաբանական սարքավորումներ։ Սա կարևոր քայլ է գինեկոլոգիական քաղցկեղի և այլ ուռուցքաբանական հիվանդությունների բուժման մեջ։
Համագործակցությունն ուղղված է նաև մեր առողջապահական համակարգի ամրապնդմանն ու ընդլայնմանը՝ հանուն ընդհանուր բարօրության։






