20 տարի շարունակ կինն ապրել է՝ ականջի մեջ խաղալիքի կտորով, օտար մարմինը հեռացրել են Կեմերովոյի մարզի Պրոկոպեւսկ քաղաքի հիվանդանոցում։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի առողջապահության նախարար Դմիտրի Բեգլովը։ https://t.me/debmz/3253

«Կինը դիմել է քիթ-կոկորդ-ականջաբանին՝ գանգատվելով լսողության կորստից: Պարզվել է, որ երբ նա 10 տարեկան է եղել, ձախ ականջի մեջ լեգոյի կտոր է հայտնվել։ Պացիենտը պատմել է, որ դեպքը թաքցրել է ծնողներից եւ մինչեւ առաջին լուրջ գանգատները չի դիմել բժշկի։

Քիթ-կոկորդ-ականջաբան Պավել Լեբեդենկոն օտոէնդոսկոպիա է կատարել եւ ականջից հեռացրել օտար մարմինը։ Ոչ մի լուրջ հետեւանք չի եղել՝ պացիենտի լսողությունն անմիջապես բարելավվել է»,- նշել է Բեգլովը։