Սթենֆորդի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ EBC-46 միացությունը, որը նախկինում հայտնի էր իր հակաքաղցկեղային հատկություններով, հսկայական ներուժ ունի մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) դեմ պայքարում: Հետազոտությունը հրապարակվել է Science Advances (SciAdv) գիտական ամսագրում։
EBC-46-ը, որը նաեւ հայտնի է որպես տիգիլանլոլ տիգլատ, պարունակվում է կարմրության ծառի (Fontainea picrosperma) պտուղներում, որն աճում է Ավստրալիայի հյուսիս-արեւելքում: Նյութը կապվում է պրոտեինկինազ C (PKC) ֆերմենտի հետ, որն առանցքային դեր է խաղում ՄԻԱՎ-ի, քաղցկեղի եւ այլ հիվանդությունների հետ կապված բջջային գործընթացներում:
EBC-46-ն ակտիվացնում է քնած բջիջները, որտեղ թաքնվում է ՄԻԱՎ-ը՝ վիրուսը խոցելի դարձնելով իմունոթերապիայի համար:
Հետազոտության ընթացքում գիտնականները թեստավորել են 15 EBC-46 անալոգներ ՄԻԱՎ-ով վարակված թաքնված բջիջների վրա: Դրանցից ոմանք ակտիվացրել են քնած բջիջների մինչեւ 90 տոկոսը, ինչը չորս անգամ ավելի արդյունավետ է, քան նախկինում հայտնի ամենահզոր միջոցը՝ բրիոստատինը:
EBC-46-ը ավելի վաղ ԱՄՆ-ում հավանություն էր ստացել մարդկանց փափուկ հյուսվածքների սարկոմաների բուժման եւ հաջողությամբ օգտագործվել է անասնաբուժության մեջ՝ շների ուռուցքները բուժելու համար:
Հաջորդ քայլը կլինեն ՄԻԱՎ-ի կենդանական մոդելների վրա փորձարկումները՝ մարդկանց վրա կլինիկական փորձարկումներում առաջ շարժվելու նպատակով:






