Արյան փորձարարական հետազոտությունը կարող է արդյունավետ եւ ճշգրիտ հայտնաբերել հաստ աղիի քաղցկեղը միջին տարիքի եւ տարեց մարդկանց մոտ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Oncology ամսագրում:

Ինչպես տեղեկացրել են գիտնականները աղեստամոքսային տրակտի քաղցկեղի կլինիկական օնկոլոգիայի ամերիկյան ընկերության սիմպոզիումում, որը տեղի է ունեցել 2025թ. Սան Ֆրանցիսկոյում,  արյան ուսումնասիրությունը 81 տոկոսով պարզել է հաստ աղիի քաղցկեղը այն մարդկանց մոտ, որոնք տառապում են այդ հիվանդությամբ։ Հետազոտողների խոսքով՝ այն նաեւ պարզել է առողջ մարդկանց մոտ հաստ աղիի քաղցկեղը 90 տոկոսով:

Արյան այս հետազոտությունը կարող է օգնել բարելավել հաստ աղիի քաղցկեղի զննման մակարդակը, նշել է առաջատար հետազոտող, Նյու Յորքի համալսարանի Գրոսմանի բժշկական դպրոցի գաստրոէնտերոլոգ, դոկտոր Աասմա Շաուկաթը:

Ներկայում հաստ աղիի քաղցկեղի սքրինինգի իրավունք ունեցող մարդկանց մոտ 22 տոկոսը երբեւէ չի անցել այդպիսի հետազոտություն, նշել են հետազոտողները: Որոշ նահանգներում այս ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսը։

Հաստ աղիի քաղցկեղի սքրինինգի ոսկե ստանդարտը կոլոնոսկոպիան է, սակայն պացիենտները պետք է անցնեն աղիների տհաճ պատրաստման միջով, հետո ենթարկվեն անզգայացման վիրահատության ընթացքում: Կղանքի եւ արյան անալիզները եւս կարող են օգտագործվել հաստ աղիի քաղցկեղը հայտնաբերելու համար, սակայն դրանք, համաձայն գործող ուղեցույցների, պետք է կատարվեն ամեն տարի։