Կրծքագեղձի քաղցկեղը առողջական խնդիրներից բացի շատ հաճախ կանանց մոտ առաջացնում է նաև հոգեբանական բարդույթներ, հատկապես, եթե վիրահատության ժամանակ հեռացվում է կուրծքը։ Այս դեպքում կարևոր է նաև կրծքագեղձի էսթետիկ վերականգնումը։
Ինչպես ամբողջ աշխարհում, «Նաիրի» բժշկական կենտրոնում ևս իրականացվում է կրծքի էսթետիկ տեսքի վերականգնում ուռուցքի հեռացումից հետո։ Հակացուցումների բացակայության դեպքում վիրահատությունը կատարվում է միաժամանակ՝ տարբեր մեթոդներով։ Տրամադրվում է նաև հոգեբանի խորհրդատվություն։
Մանրամասները՝ տեսանյութում։





