Մոսկովյան Գեորգի Սպերանսկու անվան մանկական հիվանդանոցի վիրաբույժները փրկել են թոքերի հազվագյուտ արատով երեխային, հայտնել են Մոսկվայի առողջապահության դեպարտամենտից։

Յոթ տարեկան աղջնակին անհապաղ հիվանդանոց են տեղափոխել ընդամենը 82-86% սատուրացիայով։ Ռենտգենը ցույց է տվել թոքերի ստորին բլթերում զարկերակային արատների առկայություն. հազվագյուտ բնածին արատ, որը հանդիպում է 12 հազար մարդուց մեկի օրգանիզմում:

«Այս պաթոլոգիայի դեպքում փոքր տրամագծով երակները և զարկերակները միահյուսվում են միմյանց՝ ձևավորելով «անոթային կծիկ», և դրանց միջև չպետք է լինի անաստոմոզ (նյարդերի, մկանների, արյան անոթների և ավշային անոթների միջև կապեր- խմբ.): Դա կարող է հանգեցնել նրան, որ զարկերակային արյունը «պարծենա» թթվածնի բարձր հագեցվածությամբ, մինչդեռ երակային արյան մեջ անբավարարություն կնկատվի: Իսկ նման դեպքում մարդն արտաշնչում է թթվածին, որն արտանետվում է երակային արյան մեջ, այլ ոչ թե հագեցած է դրանով։ Օրգանիզմը միացնում է փոխհատուցման գործառույթները և սկսում պայքարել անոմալիայի դեմ՝ բարձրացնելով հեմոգլոբինը»,- պարզաբանել են հիվանդանոցից։

Այս դեպքը եզակի է նրանով, որ ախտահարվել են փոքրիկ հիվանդի թոքերի երկու ստորին բլթերը: Եթե նրան չ​​բուժեին, ամբողջ թոքն ի վերջո կարող էր խճճվել «անոթային կծիկում»։

«Մենք նախ ախտորոշիչ թեստեր ենք անցկացրել՝ բացառելու համար այլ օրգաններում՝ գանգի և որովայնի խոռոչում, զարկերակային արատների առկայությունը։ Վիրահատության ընթացքում նվազագույն ինվազիվ եղանակ՝ ձախակողմյան թորակոսկոպիկ ստորին լոբեկտոմիա է կիրառվել։ «Փոքր չափի պատճառով աջ թոքի ախտահարված հատվածը հեռացվել է էնդոսկոպիկ գործիքների միջոցով»,- ասել է մանկական և կրծքավանդակային վիրաբույժ, վիրաբուժական օգնության գծով գլխավոր բժշկի տեղակալ Դմիտրի Երյոմինը:

Նա նշել է, որ գենետիկական անոմալիաները բացառելու համար լրացուցիչ հետազոտություններ կպահանջվեն: Միաժամանակ ապագայում հիվանդը պետք է դիմի էնդովասկուլյար վիրաբույժների, որոնք «կշտկեն» ձախ թոքի ստորին բլթի անոմալիան։ Ներկա պահին աղջնակի առողջության վերաբերյալ լավ կանխատեսում կա. նա ավելի հեշտ է շնչում և ավելի եռանդուն է դարձել։