Կորոնավիրուսով վարակված մարդիկ ի վիճակի չէին հոտառություն զգալ, իսկ օպրատիվ հիշողությունը կտրուկ նվազեց։ Դրա մասին Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։
«Ինչ վերաբերում է արթրոզին, դա նույն կարգի երևույթ է։ Կորոնավիրուսի ժամանակ արյունը թանձրանում է, առաջանում են արյան մակարդուկներ, նյութափոխանակությունը խանգարվում է։
Ինչ վերաբերում է կոնքա-ազդրային կոտրվածքներին, այս երևույթն ավելի հաճախ է հանդիպում տղամարդկանց մոտ քովիդով վարակվելուց հետո։ Դրանով ծածկված աճառը քայքայվում է, քանի որ սնուցումը խանգարում է։
Բնական կյանքում մշտապես գոյություն ուեցող գործոններն ուժեղանում են։ Արյան անոթների անցունակությունը կտրուկ խաթարվում է կամ դրանց խցանման պատճառով թրոմբի ձևավորման արդյունքում, կամ այն պատճառով, որ արյան մածուցիկությունը կտրուկ վատանում է մեզ անհրաժեշտ ֆիզիկական ֆիզիոլոգիական սահմանաչափի համեմատ: Կենտրոնական նյարդային համակարգի և թոքերի աշխատանքը ևս վնասվում է:
Այս փոփոխությունները տեղի են ունենում ամբողջ հենաշարժական համակարգում, ոսկորները դառնում են առավել փխրուն, մինչդեռ կոնքա-ազդրային հոդերն ամենախոցելին են»,- նշել է փորձագետը։
Նա խորհուրդ տվեց առողջ ապրելակերպ վարել, ավելի շատ ջուր խմել և ավելի շատ քայլել, ինչը կխթանի օրգանիզմը և կբարելավի արյան շրջանառությունը խոցելի թոքերում և նույն կոնքա-ազդրային հոդի մեջ։






