«Էրեբունի» բժշկական կենտրոնի Սրտաբանական կենտրոնը Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հետ համատեղ հանդիպումների շարք է նախաձեռնել պացիենտների, նրանց հարազատների և առհասարակ սեփական առողջությամբ հետաքրքրվածների համար:

Պարբերական հանդիպումների ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանները հանրամատչելիորեն կներկայացնեն սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի հիմնական գործոնները, դրսևորումները, առողջական խնդիրների անտեսման դեպքում հետագա բարդությունների առաջացումը, ոչ դեղորայքային բուժման ասպեկտները, ինչպես նաև կպատասխանեն ներկաներին հետաքրքող ամենատարբեր հարցերին:

Մասնակիցներին կտրամադրվեն Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հրապարակած տեղեկատվական գրքույկները:

Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի Սրտաբանական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի դահլիճում (4-րդ հարկ). թեման` «Զարկերակային հիպերտենզիա. սրտանոթային հիվանդությունների վտանգի առաջին գործոն»:

Սրտաբան Մարիամ Թադևոսյանը կներկայացնի և ներկաների հետ կքննարկի թեմային առնչվող բոլոր հարցերը:

Հերթագրման և հարցերի համար զանգահարել 010 47 11 00 և 094 69 23 43 հեռախոսահամարներով: